Առանձնատուն Ձորաղբյուրում
Մակերեսը՝ 1000քմ
Այս նախագծի ընթացքում մեր ինժեներական թիմի առջև դրված էր խնդիր ստանալ այնպիսի կատարյալ ավտոմատացված լուծում, որի կենտրոնում բնակիչների հարմարավետությունն է և առողջ կենսամիջավայրի ստեղծումը։
Արդյունքում մենք նախագծեցինք հագեցած լուծում, որը լիարժեք կերպով կատարում է այդ խնդիրը՝ իր մեջ համակցելով առանձնատան կենսահամակարգերի, մեդիա համակարգերի և էլեկտրատեխնիկական լուծումների բաղադրիչները։
Հարկ է նշել նաև, որ մեր լուծումը ամբողջությամբ ինտեգրված է առանձնատան ճարտարապետական և դիզայներական նախագծի մեջ։
Տեղադրվել են հետևյալ խելացի ավտոմատացման և կառավարման համակարգերը (ԽԱԿՀ).
- Լուսավորություն
- Ջեռուցում և հովացում
- Օդափոխություն
- Անվտանգություն և ահազանգում
- Դոմոֆոն և մուտքեր
- Վարդակներ և անջատիչներ
- Վարագույրներ
- Աուդիո համակարգ
- Հեռուստացույց
- Տնային կինոթատրոն
- Ջրամատակարարում
- Բույսերի ոռոգում